Պատմություն

PE5A18261111

«Արցախ Ֆրութ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007թ-ին ԼՂՀ-ում: 2008թ. հունվարին սկսվել էր գործարանի կառուցման աշխատանքները, որը հաջողությամբ ավարտվել է 2008թ. հունիսին: Այդ կարճ ժամանակահատվածում կառուցվեց մրգերի և բանջարեղենի մշակման համար անհրաժեշտ, պահանջներին բավարարող ժամանակակից գործարան: Շնորհիվ ժամանակակից սարքավորումների, բարձրորակ տեխնոլոգիաների և միաժամանակ օգտագործելով Լեռնային Ղարաբաղի էկոլոգիապես մաքուր ապրանքները, մեզ հաջողվում է պահպանել մրգերի և բանջարեղենի չկրկնվող համն ու որակը: Մեր արտադրանքը վայելում է բարձր համբավ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններց դուրս, շնորհիվ բնական համի և գների հասանաելի մակարդակի: «Արցախ Ֆրութ» ՓԲԸ-ն ներկայացրել է իր ապրանքանիշը Հայաստանյան և արտասահմանյան ցուցահանդեսներում: Ամեն տարի «Արցախ Ֆրութ»  ՓԲԸ-ն  ընդլայնում է իր գործունեությունը, ավելացնում է արտադրանքի ծավալը և տեսականին, միաժամանակ ապահովելով բարձր որակ:
1909578_1078136425562592_9104747993170969815_n

Ընկերությունը արտադրում է աննկարագրելի  համեղ արտադրանք: Հիմք ընդունելով արտադրությունում բնական հուքի օգտագործումը «Artsakh fruit» գնորդները կարող են համոզված լինել արտադրանքի գերազանց որակի և տնական համի, ինչպես նաև օգտակար հատկությունների պահպաման մեջ:

Գործարանը հագեցված է ժամանակակից սարքավորումներով, ունի իր սեփական հետազոտական լաբորատորիան: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում գործարանի մուտքային հումքի որակյալ լինելու, նյութերի և արտադրանքի վրա:

Մեր ռեսուրսները` վերապատրաստված աշխատակիցները, խոշոր արտադրական փորձը և մեր ուրույն բաղադրագրերը թույլ է տալիս արտադրական միջավայրում էլ պատրաստել բնական սննդամթերքը տնական համով:

Ընկերությունը առաջարկում է արտադրանքի լայն շրջանակ` պահածոյացված բանջարեղեն, մարինադներ, մուրաբաներ, ջեմեր, սիրոպներ, կոմպոտներ: Մենք ակտիվորեն զարգացրել ենք նոր արտադրատեսակները: Արտադրանքի մեղմ տեխնոլոգիաները թույլ են տալիս պահպանել ոչ միայն բնական համը, հատապտուղների և մրգերի բուրմունքը, այլ նաև բնության բուժիչ հատկությունները:

Մենք համոզված ենք ,որ փոխադարձ հարգանքը և համագործակցությունը գործընկերների, հաճախորդների և մեր արտադրանքը  նախընտրողների հետ ավելի կամրանա: