Թթի դոշաբ
Դոշաբը իրենից ներկայացնում է եփած, խտացրած մրգային հյութ: Պատրաստվում է թթի հյութից առանց շաքարի ավելացման: Ունի թանձր սոուսի տեսք: Դոշաբը պատրաստվում է միմիայն թթենու հատապտուղներից:
Թթի դոշաբը յուրահատուկ համեմունքի համ է հաղորդում մսային ուտեստներին և աղցաններին, ինչպես նաև կարող է օգտագործվել որպես խտանյութ աղանդների պատրաստման համար:
Թթի դոշաբը հանդիսանում է բնական ծագման արդյունավետ դեղամիջոց, օգնում է ուժեղ հազի և բրոնխիալ ասթմայի ժամանակ:
Բաղադրությունը` թութ:
Սննդային և էներգետիկ արժեքները 100 գ-ում
Կալորիականությունը` 220 կկալ կամ 920 կՋ
Ածխաջրեր` 55 գ
Չոր նյութերի պարունակությունը` 70%
Ծավալը` 200 մլ
Զտաքաշը` 275 գրամ
ՀՀՏՊ 82033087 5450-2008
Պահպանման ժամկետը` 2 տարի
Պահպանման պայմանները `0 – 20 ° C
Բաց շիշը պահել սառնարանում:
Նռան օշարակ
100%-ոց բնական նռան օշարակը իրենից ներկայացնում է թանձր մուգ գինեգույն հեղուկ, որը ստանում են նռան հյութից, երկար գոլորշիացման ընթացքում: Այն ունի հաճելի քաղցր-թթու և հասուն նռան տտիպ համ: Իդեալական համապատասխանում է մսից, ձկից և հավից պատրասված կերակուրներին:
Նռան օշարակը դրական ազդեցություն է ունենում ամբողջ սրտանոթային համակարգի վրա և ունի կարողությունը մեծացնել արյան հեմոգլոբինի մակարդակը:
Բաղադրությունը` նուռ, շաքար, հակաօքսիդանտ `լիմոնաթթու E 330:
Սննդային և էներգետիկ արժեքները 100 գ-ում
Կալորիականությունը` 280 կկալ կամ 1172 կՋ
Ածխաջրեր` 70 գ
Չոր նյութերի պարունակությունը` 70 %
Ծավալը` 200 մլ
Զտաքաշը` 275 գրամ
ՀՀՏՊ 82033087 5450-2008
Պահպանման ժամկետը` 2 տարի
Պահպանման պայմանները `0 – 20 ° C
Բաց շիշը պահել սառնարանում: